Այս տարվա սեպտեմբերի 21-ին հանրությանն է ներկայացվելու Մատենադարանի շենքի նոր թևը, որի աոաջին նախագիծը պատրաստ էր դեռ 1980-ականների վերջին։ Նախագծի հեղինակ Արթուր Մեսչյանը, սակայն, մեզ հետ խոսեց ոչ միայն Մատենադարանի, այլև Երևանի ՜ճարտարապետական տեսքի մասին ընդհանրապես՝ փորձելով րացահայտել խորքային խնդիրները ն դրանց հնարավոր լուծումները։
Բոլորս տեսնում ենք, թե ինչ ախուր վիճակում է հայտնվել Երևանը վերջին տարիներին։ Խոսքս մասնավորապես ճարտարապետական աեսքի մասին է։ Ըստ ձեզ, ործ՞ոնք են դրա պատճառները։
— Կա ձևավորված կարծիք, որ ներկա իրավիճակի մեղավորները ճարտարապետներն են։ Բավական հեշտ բացատրելի և ամենակարևորը՝ հարմար դիրքորոշում է։ Դժվար է ընտելանսւլ այն մտքին, որ տիրող տխուր քաղաքային ներկայացման մասնակիցները րոլորս ենք՝ մեր մայրաքաղաքի անշնորհակալ ժաոանգորդներս։ Քաղաքն ի վերջո նմանվում է նրանց, ովքեր ապրում են այդ միջավայրում և փոխում է իր դեմքը քաղաքացու պատկերին համապսւաասխան։ Չկա, չի եղել և չի լինելու ոչ փոխկապակցված ճարտարապետական միջավայր։ Քաղաքացի և պետություն հասկացություն- ները անբաժան են, նույն ժամանակում են և արձա– գանքվռւմ են «մեր կյանքի փողոցներում» կամ որպես հաջողված եռաձայն մեղեդի, կամ հար՜բած «դաստայի» ոոնոց։ Երևանը մեր կյանքի միջավայրն է, որի մեջ մեզ պարգևված է ապրել՝ կրելով որոշակի շարունակական պաաասխանաավություն, այլ ոչ թե «ազգասիրական» պաթոսով տոգորված երգերի թեմա։
Երևանի արտաքին տեսքի փոփոխության գործընթացը նոր չի սկսվել։ Մայրաքաղաքը դարձել է մեր խառը անցումային ժամանակաշրջանի զո՞հը։
— Սա «ապերոյական կապիտալիգմի» վերջին քսան տարիների արդյունք է։ Հատուկ նվիրվածությամբ և եոանդով ամեն մի «շինող» և բնականաբար «փինող» պատեց բորբոսի հաստ շերւոով՝ կայացած քաղաքի մայթերը, շենքերի ճակաաները։ Իրեն հաաուկ ճաշակով վերաշինեց աոաջին հարկերը, թափանցեց նկուղները մարմնավորելու իր երազած «դուքյանը», որպես հետևանք՝ ամոթով թողնելով կաոույցի հիմքերը և արհամարհելով հենապատերր, վերջնականապես հաստատելով նրանց որպես գալիք երկրաշարժի մարդասպանության քնկոտ ականներ։ Քաղաքային մարազմի աոաջին փուլն էր։ Իհարկե, չխուսափեցին բորբոսից և տանիքները, որտեղ «նոր երևանցին» բարձրագույն նվիրվածությամբ՝ որպես գյուղի պական աան խորհրդանիշ, կաոուցապաաեց քաղաքի հինգերորդ ճակատը, վերահաստատելրվ իր թանկագին ներկայությունը բոլոր հետևանքներով:
Բայց սրանով կարծես թե, մարազմը չավարավեց…
— Բնականաբար հերթը հասավ քաղաքի այգիներին և պուրակներին, ինչր կարելի է համարել մարազմի՝ տա Աստված, ավարտական, երրորդ փուլը։ Միայն «նոր երևանցուն» ծանոթ մեթոդով չորացվեց և կացնահարվեց օղակաձև և ուրիշ ձևեր ռւնեցող րոլոր նախկին այգիների ծառերի զգալի մասր։ Եվ ահա, «նոր երևանցին» իրեն պարգևած բանջար աճեցնելու փոխարեն որոշեց արաադրել նոր բոստանային օբյեկտներ։ Արդյունքում մենք ստացանք աարօրինակ մի ժառանգություն։ Փաստորեն բացի Հանրապետության հրապարակի կառույցներից Երևան քաղաքում չկա ոչ մի շենք, որը չի ենթարկվել որոշակի ագրեսիայի, ես կասեի թաթար-մոնղոլական արշավանքի շարունակողների կողմից։ Չեմ կարծում, որ այս տխուր շարանի մեկնաբանությունր նորություն է սրտամորմոք րնթերցողի համար, հակառակի «կարմիր գրքի» մեջ գրանցված երևանցին գիտի և ճարահատյալ հետևում է այս մարազմի հաղ-թական րնթացքին՝ ցանկանալով… Ամենայն բարիք։
Իսկ ինչպե՞ս մաքրվել։ Դուք ձաճախ նշում եք, որ «ամեն ինչ կարելի է շտկել բուլդոզերների միջոցով»։ Մի՞ թե ամեն ինչ այդքան հեշտ է։
— Ձեր նշած հրաշալի գործիքը՝ բուլդոզերը, բնակա-նաբար խորհրդանիշ է, և նրա հերոսական արշավր մաքրման գործրնթացում պայմանավորված է հասա-րակության սոցիալական պատվերով։ Ցանկացած ինքնամաքրում կուտակված բորբոսից՝ լինի այն քաղաքական, պետական, քաղաքային և բնականա-բար ճարտարապետական, պահանջում է որոշակի զոհաբերություններ, և միայն այդ դեպքում հանրու– թյունր ականատես կլինի «բուլդոզերի» հաղթական րնթացքին։ Շատերր կասեն՝ մենք պատրաստ ենք… Թույլ տվեք չհամաձայնվել որովհետև բոցաշունչ բողոք-ները, ելույթներր և նախապես լարված հարցազրույց-ների մասնակիցները մեծամասամբ՝ որոշակի բացա-ռությամբ, հենց այդ նույն «շինող-փինողներն» են, որոնցից ոչ մեկը պատրաստ չէ ոչ մի զոհաբերության։ ճարտարապետական, քաղաքաշինական ոլորտի տրամաբանական և արարիչ գործընթացը պայմանավորվում է պետության, կառավարության, քաղաքա-պետարանի և ճարտարապետական հանրության հավաքական մասնակցությամբ։ Վերր նշված որևէ բաղադրյալի բացակայության դեպքում չի գործի ոչ մի ծրագիր, և հնարավոր է՝ ապագայում մենք բոլորս ականատես լինենք նոր ցավալի զարգացումների։
Այդ դեպքում՝ ինչի՞ց սկսել։
— Կարծում եմ, առաջինր անհրաժեշտ է վերականգնել ճարտարապետների կորսված կարգավիճակը որպես հասարակության ինտելեկտուալ վերնախավի ամենապատասխանատու և բարձրագույն շերտ, մասնագետներ, ում պարգևված է ճակատագրել մեր կյանքի միջավայրը, այլ ոչ թե, ինչպես հաճախ է պատահում, կիսագրագետ պատվիրատուների խուլ ու հնազանդ սպասավորներ։ Իհարկե, կան գրագետ և հետաքրքիր մոտեցումներ, իհարկե կան արժանի նոր շինություններ, իհարկե կան նվիրյալ ճարտարապետներ և բանիմաց կառուցապատողներ, իհարկե Երևանր, անկախ առկա հարձակումից, շարունակում է մնալ հմայիչ միջավայր։ Սակայն այս բացառությունների թիվը խիստ սահմանափակ է։ Մյուս կողմից, իհարկե, պետք է նշեմ, որ վիճակը շտկել հնարավոր է, միանշանակ։ Միայն պետք է կամք և նվիրվածություն։
Շատ շուաով կսւվարտվի Մաաենադարանի շենքի նոր թևի շինարարությունը ձեր նախագծով...
— Դժվար է խոսել մի կառույցի մասին, որի ավարտին մնացել են խաշված ամիսներ։ Միակ իմ հույսը, որպես ճարտարապետի՝ վերջնակետին հասցնել մի կառույց, որը կհամապատասխանի Մատենադարանի բոլոր պահանջներին։ Իսկ նորակառույցը կգրավի իր աեղը ոչ որպես ներխուժած անկոչ hյուր, այլ առկա գլխավոր մասնաշենքի տրամաբանական շարունակություն։ վելի կարևոր է նշել Մատենադարանի նոր ծրագրերի մասին, որոնք րնդգրկում են գլխավոր մասնաշենքի, հարթակների և Մաշտոցի պողոտայից մինչև Մատենադարան տանող ճանապարհի վերակառուցման աշխատանքները։ Այսպիսով հուսովեմ՝ 2012 թվականին մենք կավարտենք ամբողջ համալիրի շինարարական աշխատանքները, կավարտենք մի գործընթաց, որր, կարծում եմ, կարևոր է բոլորիս համար։ Եվ հենց այդ կարևորությունն է, որ վերջերս իմ ուշադրությունը սևեռեց Սուրբ էջմիածնի տարածքում կառուցվող գրադարանի մասին լուրերին։ Մենք բոլորս գնահատում ենք հայ բարերարների նվիրումն ու հայրենասիրական եոանդր և բնականաբար չենք կարող երախտապարտ չլինել կարևոր հոգևոր արժեք հանդիսացող նոր կառույցի ֆինանսավորման համար։ Սակայն տարակուսանք է առաջացնում այն, որ իրենց ցանկությամբ, հուսով եմ՝ ոչ պարտադրանքով, այն կոչվելու է Մատենադարան՝ կրելով տեր և տիկին բարեգործների անունը։ Թույլ տվեք իմ տարակուսանքը հայտնել այդ կապակցությամբ և հիշեցնել որ Մաշտոցի անվան Մատենադարանի առկայությունը իսպառ վերացնում է երկրորդ տեր և տիկին անունը կրող պատասխանատու անվանման հնարավորությունր։ Հիշեցնեմ, որ մեծագույն բարերար Մանթաշովը կտրականապես արգելեց հիշատակել իր անունը նույնիսկ Թիֆլիսի և Բաքվի օպերային թատրոնների պատերին, պարտադրեց դեն շպրտել Շալյապինին նվիրված դաշնամուրին փակցված նվիրատուի անունը՝ բացականաչելով. «Մանթաշովր դաշնամուր նվագել չգիտի»։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանր միակն է։ Ինչպես միակն է Երևանը։
Комментариев нет:
Отправить комментарий