четверг, 22 декабря 2011 г.

Ոստիկանությունը տարել է Կոմայգու «դիցուհիներից» մեկին


Ոստիկանությունը տարել է Կոմայգու  «դիցուհիներից» մեկին
Այսօր լուրեր տարածվեցին, թե երեկ երեկոյան Կոմայգու մոտից  ոստիկանությունը  բերման է ենթարկել 7-8 համասեռամոլների: Ու թեև ՀՀ ոստիկանությունից  օրվա ընթացքում  պաշտոնապես հերքեցին այդ տեղեկատվությունը, սակայն slaq.am-ի հետ զրույցում Կոմայգու հիմնական հավաքատեղիի մշտական մարմնավաճառներից մեկը' տրանսեքսուալ Վիկա Սվառովսկին, նշեց, որ իրականում ոստիկանության աշխատակիցները երեկ բերման են ենթարկել կոմայգում հավաքվող Ժասմենին (Արմենին):
-Հա, երեկ մեր երեխեքից մեկին բերման են ենթարկել' Ժասմենին:
-Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ:
-Ես չեմ իմանում, թե ինչի: Ասել են' էս մի շաբաթը համբերեք, հլը դուք մեզ հանդիպելու եք նորից:
-Բայց միջադե՞պ էր եղել, ոստիկանների ժամանելուց առաջ :
-Չեմ իմանում ինչ ա եղել: Հեսա պետք ա իջնենք օֆիս, ընդեղ ամեն ինչ կիմանանք:
-Իսկ նա այս պահին ոստիկանությունու՞մ է:
-Չէ, իրան բաց են թողել: Ինչ-որ էն կենտրոնականի վարչությունից Արման Պապյանն ա ասել' դուք մի շաբաթ համբերեք, հետո կտենաք  ձեզ: Չգիտեմ իրան ճնշել են, թե չէ, բայց վերջերս տենց դեպք եղավ, որ երեխեքին առանց պատճառի հավաքել-տարել էին մաշկային: Մենք սովորաբար մեր օֆիսում ենք ստուգումներ անցնում ու իրանք իրավունք չունեին մեզ հավաքեին տենց հանկարծակի տանեին: Իբր թե  մեր երեխեքին դանակով որ  խփել էին, քաղմասը չէր կարում էդ մարդուն գտներ, դրա համար էլ կանգնել ասել են' դուք էդ ավտոյի համարները գիտեք ու չեք ասում, դրա համար էլ իրանց պատճառով դուք եք տուժելու էնքան, մինչև ավտոյի համարները չասեք:
-Իսկ ինչու՞ են միայն Ժասմենին  բերման ենթարկել:
-Որովհետև  էդ պահին այգում մենակ ինքն ա եղել:
-Կարծիք կա, որ ոստիկանությունը մտադիր է ձեզ կոմայգու տարածքից վտարել, հնարավո՞ր է սրանք այդ քայլերի սկիզբն են:
-Եթե տենց բան անեն, մենք 100%-ով դիմելու ենք Եվրոխորհուրդ: Մենք նենց ծանոթներ ունենք, որ րոպեական կարանք նամակ ուղարկենք Եվրոխորհուրդ ու իրանց վիճակը լուրջ ըլնի արդեն: Հիմա մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկի, բայց  վերջին վարիանտ կբողողենք ու  մեր պետությանը դատի  կտանք:
-Եթե ձեզ այլ տարածք առաջարկվի, դուք կհամաձայնվե՞ք տեղափոխվել:
-Չէ, արդեն քանի տարի ա էս տարածքում ենք ու մեր հաճախորդները մեր տեղը գիտեն: Թող էն վախտ մտածեին, երբ նոր-նոր գալիս կանգնում  էինք, հիմա խի՞ հանկարծ հիշեցին, որ մեզ ըտեղից պետք ա մաքրեն:
-Քանի՞սդ եք երեկոյան հավաքվում քաղաքապետարանի հարակից տարածքում:
-Հիմա շատացել ենք: Մի 3-4 հոգի նոր մարդ ա եկել, ընդհանուր 12 հոգի ենք:
-Իսկ ամանորյա տոների պատճառով հաճախորդների պակաս զգու՞մ եք:
-Չէ, մեր սաղ կլիենտներն էլ ստեղ են, արտասահման չեն գնում: Համ էլ իրանք էնքան շատ են, որ մեզ վաբշե նեղություն չեն տալիս, չենք նեղվում տենց ստից բաներից:
Վերջին օրերին աբսալյուտնո չեն քչացել կլիենտները, հակառակը'  ավելի են ակտիվացել: Երևի էտ նրանից ա, որ դիմացը Նոր տարի ա, իրանք էլ օրերով պետք ա նստեն տունը, ընտանիքների հետ ու ձանձրանան,  դրա համար էլ ուզում են գան- ցրվեն մի քիչ: Այ էտ պատճառով ա, որ  Նոր տարուց առաջ մեր գները բարձրանում են:
-Ինչի՞ հաշվին եք գներ բարձրացնում,  մանավանդ, որ ողջ քաղաքում նախատոնական զեղչեր են, դա ձեր  «կլինենտներին» չի վերաբերվու՞մ:  
-Չէէ ...ջանիկ:  Էդ մեր վրա չի ազդում, մեր գները միշտ բարձր են:
Համ էլ մենք էլ պտի հանգստանանք, չէ՞: Մենք աշխատում ենք, որ կյանքը վայելենք, ոչ թե աշխատում ենք, որ փողը բարձի տակ դնենք:  Դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 13-ը կգնանք արտասահման, լավ տեղեր, կհանգստանանք: Բայց մինչև էդ ' արդեն լավ նվերներ ենք ստանում. օրինակ երեկ իմ լավ ծանոթի կողմից Swarovski մատանի եմ ստացել: Կարաս զանգես խանութ ստուգես, ես միշտ էլ թանկանոց բաներ եմ ստանում:
Հիշեցնենք, որ օրերս Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի հարակից այգում հավաքվող տրանսեքսուալների գիշերային առևտրին, ասել էր, որ ինչպես ժամանակին ոստիկանությունը համոզելով կարողացավ Կենտրոնից հեռացնել մարմնավաճառ կանանց, այնպես էլ կհեռացնի տրանսեքսուալներին.
«Ինքներդ եք տեսնում, թե ինչ կոշտ քննադատությունների է արժանանում ոստիկանությունը, երբ կոշտ քայլերի է դիմում. շատ ու շատ կառույցներ սկսում են մարդու իրավունքներից խոսել քննադատության ենթարկել մեզ:Իհարկե մինչև հիմա բերել ենք, բացատրել ենք, ասել, որ ամոթ է, բայց իրենք չեն ուզում հասկանալ և ի վիճակի չեն ընդունել: Ասեմ, որ թեթևաբարո կանայք, մարմնավաճառ աղջիկները ավելի հասկացող են, քան այդ մարդիկ: Բողոքները շատ-շատ են և մոտ ժամանակներս մենք Երևանի քաղաքապետի, օմբուդսմենի հետ միասին մտադիր ենք քննարկել այս հարցը, կձեռնարկենք համապատասխան միջոցներ: Վերջապես 1.5 միլիոնանոց քաղաքը 10-15 հոգու համար հո տեռորի չենք ենթարկի: Slaq.am-09.12.2011»: 

Комментариев нет:

Отправить комментарий