Ամերիկյան հետազոտողների կարծիքով իդեալական սեքսի տևողությունը 10 րոպե է:
Այս փոքր ժամանակահատվածը լիովին հերիք է, որպեսզի երկու զուգընկերներն էլ բավարավեն, իսկ առավել երկար սեանսները ոչ մի առավել հաճույքի չեն հանգեցնի:Այս եզրակացությանը եկել են Պենսիլվանիա նահանգի գիտնականները:
Նրանք պարզել են, որ մարդկանց մեծամասնության համար 7 րոպե տևողությամբ սեքսը լիովին բավարար է, իսկ 7-13 րոպեանոց սեքսի մասին հարցվածների մեծ մասը կոչել են որպես <<ցանկալի տարբերակ>>:Սակայն, 13 րոպեից ավելի երկար տևողությաբ սեքսը մեծամասնությունը անցանկալի է համարել:
Այսպիսի տվյալների հրապարակումը կօգնի որպեսզի մարդկանց շրջանում ավելի խորանան գիտելիքները սեռական դաստիարակության ոլորտում և մարդիկ երբևիցե չխաբնվեն էժանագին պոռնոգրաֆիական ֆիլմերում ցուցադրվող իբր թէ իդեալական սեքսի կանոններին:Պոռնոգրաֆիական ֆիլմերում հաճախ սեռական ակտը կարող է ձգվել 40 և ավելի րոպե, սակայն իրականում դա այդպես չէ:Ցավոք, երիտասարդները, որոնք սեռական հասունացման տարիքում շատ են դիտում այդպիսի ֆիլմեր, սկսում են հավատալ իդեալական սեքսի պոռնոտարբերակին, և իրական կյանքում չկարողանալով իրագործել իրենց պատկերացրածը, ընկնում են ծանր սթրեսային իրավիճակների մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий