четверг, 22 декабря 2011 г.

Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրինագիծը


Քիչ առաջ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: 

Առավոտյան ժամը 09:30-ին, (Երևանի ժամանակով 12:30-ին) Ֆրանսիայի խորհրդարանում սկսվել էր քվեարկությունը, որը 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք է նախատեսում Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում:

Քվեարկությունից առաջ ելույթ ունեցան Ֆրանսիայի սենատորները` կոչ անելով իրենց գործընկերներին ընդունել օրինագիծը:

Комментариев нет:

Отправить комментарий