пятница, 23 декабря 2011 г.

Մասիսում 25-ամյա Էրիկին սպանել է մայրը կամ եղբա՞յրը


Մասիս քաղաքի բնակիչ 25-ամյա Էրիկ Թալաշյանը, ով  դեկտեմբերի 23-ին` ժամը 01:42-ին տնից կրծքավանդակի ձախ կողմում կտրած-ծակած վնասվածքի հետքով, մահացած վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, շատ հնարավոր է, որ սպանվել է մոր կամ եղբոր կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց Ոստիկանության Մասիս քաղաքի բաժնի պետ Համլետ Ղամբարյանը, հավելելով, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Հարցին, թե մինչ այդ անախորժություններ եղե՞լ են այդ ընտանիքում, Ղամբարյանը պատասխանեց. «Հայրը Հայաստանում չէ, բայց անախորժություններ ընդհանրապես այդ ընտանիքի ներսում եղել են»:
Իսկ այն հարցին, թե այս դեպքում մա՞յրն է դանակահարել Էրիկին, թե՞ եղբայրը, նա արձագանքեց. «Այս պահին չենք կարող ասել: Առայժմ քննություն է կատարվում, մանրամասների մասին հավելյալ կտեղեկացնենք»:
Ավելի վաղ  NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 01:42-ին, Մասիս քաղաքի կենտրոնական հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իր  տնից կրծքավանդակի ձախ կողմում կտրած-ծակած վնասվածքի հետքով, մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Էրիկ Թալաշյանը: 
Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
Հ.Գ. Քիչ առաջ NEWS.am-ին հայտնի դարձավ, որ հանցագործությունը բացահայտվել է, իսկ հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել: Էրիկ Թալաշյանի սպանության գլխավոր կասկածյալը նրա հարազատ եղբայրն է: 

Комментариев нет:

Отправить комментарий