"Շախտյորի” պաշտոնական կայքը առաջարկել է ընտրել ակումբի 2010թ. լավագույն լեգիոներին: Քվեարկությանը մասնակցել է 7436 ֆուտբոլասեր:
Այդպես, քվեարկողների 906 (12.18%)-ը կարծում է, որ լավագույնը Էդուարդոն է: "Հանքափորների” մեկ այլ լեգիոներ Դարիո Սրնայի համար քվեարկել է 1707 (22.96%) մարդ: Դե իսկ հաղթող է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նրա համար քվեարկել է ֆուտբոլասերներից 3037 (40.84%)-ը:

"Շախտյորի” 2010թ. լավագույն լեգիոները
Հենրիխ Մխիթարյան - 3037 (40.84%)
Դարիո Սրնա - 1707 (22.96%)
Էդուարդո - 906 (12.18%)
Դուգլաս Կոստա - 654 (8.80%)
Վիլիան - 566 (7.61%)
Ֆերնանդինյո - 167 (2.25%)
Լուիս Ադրիանո - 133 (1.79%)
Ռազվան Ռաց - 84 (1.13%)
Ժադսոն 83 - (1.12%)
Մարսելո Մորենո - 45 (.61%)
Բրունո Ռենան - 25 (.34%)
Տոմաշ Խյուբշման - 16(.22%)
Ալեքս Տեյշեյրա - 13 (.17%)
Комментариев нет:
Отправить комментарий